B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 2-րդ

B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 2-րդ
Նախորդ հոդվածում ներկայացրեցինք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի մի լավ օրինակ այն մասին, թե ինչպես կարելի է օրիգինալ բովանդակություն և լավ մտածված արշավների միջոցով հետաքրքրություն ստեղծել ձեր բրենդի նկատմամբ, դեպի ձեր կայք բերել հնարավոր հաճախորդներ ու ավելի շատ եկամուտ ստանալ: Այս հոդվածում շարունակում ենք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի թեման: Ներկայացնում ենք ևս երկու հետարքրքրական օրինակ, որոնք ինքներդ կարող եք կրկնել ձեր մարքեթինգային արշավներում:
 

Սոցցանցերով մարքեթինգ.

Capital One-ի թվիթերի արշավները

Capital One ֆինանսական կորպորացիան ամերիկյան բանկային հոլդինգ ընկերություն է, որը մասնագիտանում է կրեդիտ քարտերի, ավտոմեքենաների վարկերի, բանկային և խնայողական հաշիվների բնագավառում:

Իհարկե, Հայաստանում Թվիթերը ավելի պակաս է օգտագործվում, քան Ֆեյսբուքն ու Ինստագրամը: Սակայն այս օրինակում բերված նյութերը կիրառելի են նաև մյուս սոցցանցերի համար: Capital One-ը հեռու է մնում ծանր տեխնիկական քոնթենթից և շեշտը դնում է պատկերների վրա, ընգծելով այն ուրախ ու թեթևշունչ արշավները, որը նրանք իրականացնում են, ինչպես օրինակ ՙՙՄարտ ամսվա խելագարություն՚՚ կոչված միջոցառման հովանավոր դառնալը և ճամփորդական թեմայով մրցույթները: Ժամանակը մեծ դեր է խաղում այս հարցում, և Capital One-ը հրաշալի գործ է անում ժամանակի գործոնը ճիշտ օգտագործելով սեզոնին համապատասխան արշավներ ստեղծելով, սկզբում ՙՙՄարտ ամսվա խելագարություն՚՚ բասկետբոլի մրցույթում, իսկ հետո ամռանը՝ ճամփորդությունների սեզոնին: Սա օգնում է նրանց բովանդակությունը թարմ պահել, և տեղին լինել, ինչի շնորհիվ այդ բովանդակությունը շատ են տարածում իրենց հետևորդները:

Capital One-ն այնպիսի ընկերության լավ օրինակ է, որը արդյունավետ կերպով հասնում է թե բիզնեսը բիզնեսին (B2B) և թե բիզնեսը հաճախորդին (B2C) լսարանին: Նրանց լսարանը լայն է և ներառում է թե՛ ինվեստորների, թե՛ վերջերս կրթությունն ավարտածների: Այնքան էլ հեշտ չէ հավասարաչափ հետաքրքրիր լինել այսքան տարբեր խմբերի համար, հատկապես սոցցանցերում, սակայն Capital One-ը իր առաջարկը կարողանում է մատուցել և՛ պրոֆեսիոնալ, և՛ մատչելի ձևով:

Այս բրենդի Թվիթերի էջը ներկայացնում է թվիթներ ֆինանսական աղբյուրներից, ինչպես նաև B2C սեկտորից, դրանով իսկ ի ցույց դնելով իր գրավչությունը տարբեր սեգմենտների համար և ներկայացնելով բովանդակության լավ խառնուրդ, որը հասանելի է իր բոլոր գլխավոր սեգմենտներին: Բանկային սեկտորը բոլորովին էլ հեշտ չէ պարզ մարդկային լեզվով ներկայացնել, բայց այս բրենդը լավ է հաղորդակցվում իր լսարանի հետ, ճիշտ բովանդակություն և տոն ընտրելով իր գրառումների համար:

 

Ինչպես կարող եք ինքներդ անել նման բան.

Սոցցանցերն արագ աճող և մշտապես զարգացող բնագավառ են, բայց մի քանի բան կա, որ կարող եք անել, որպեսզի ձեր էջը և գրառումները ունենան ժամանակակից ու գրավիչ տեսք և ընկալվեն որպես այդպիսին: Այնպես արեք, որ բովանդակությունը բազմազան լինի, բայց խուսափեք խիտ, տեխնիական տերմիններ պարունակող նյութերից: Սոցիալական ցանցերը հենց այն են, ինչ կոչվում են՝ սոցիալական: Դրանք հրաշալի միջոց են ձեր բրենդի ինքնությունն ու անձը ցուցադրելու համար: Ձեր նյութերը և գովազդները հակիրճ արեք և ընդգծեք ձեր լավագույն գործերը՝ վառ, արտահայտիչ երանգներով, օգտագործեք .gif-եր, տեսանյութեր և այլ պատկերներ, որոնց շնորհիվ ձեր բովանդակությունը արդիական և ինտերակտիվ կթվա:

Թեթև, անբռնազբոս տոնն օգնում է, որ ձեր բովանդակություն ավելի պակաս պարտադրող թվա և ավելի շատ մարդիկ ցանկական տարածել այն:
Օգտագործեք վառ գույներով, արտահայտիչ, ոչ սովորական պատկերներ՝ մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու համար:
Օգտագործեք սոցցանցերի ամենա ինտերակտիվ բովանդակության տեսակները ձեր էջերում:

 

Բլոգ.

Ceros-ի օրինակը

 

Ceros-ը ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հարթակ է (cloud-based platform), որը թվային ձևաչափերի՝ կանվաների միջոցով հնարավորություն է տալիս դիզայներներին իրական ժամանակում ստեղծել շարժական, ինտերակտիվ բվանդակություն, առանց ծրագրավորողների օգնությանը դիմելու:

Ceros-ի բլոգը՝ պարզ ու համաչափ, շարժուն ու լավ դասավորված, հիշեցնում է գեղեցիկ ամսագիր: Հստակ, վառ պատկերները ուշադրություն են գրավում և այցելուին ստիպում են ՙՙթափառել՚՚ մի վերնագրից մյուսը: Պինտերեստի ոճը հիշեցնող էջերի դասավորությունը հիշեցնում է ցուցատախտակ, և միանգամից տալիս է հզոր իմպուլս, ստեղծագործ և ինտուիտիվ մտքի զգացողություն: Որոնման ֆիլտրը թաքնված է մենյուում, և դա ստեղծում է այնպիսի տպավորություն, որ որոնումը չէ այստեղ կարևորը, այլ այն, որ սա բլոգ է ճաշակի ու ոճի մասին: Երբ նայում եք վերնագրերին, պարզ է դառնում, որ հիմնական թեման ուղղված է B2B մարքեթինգին: Պատկերների լավ օգտագործումը նյութը շատ նկատելի է դարձնում, իսկ թեմաները շատ ճիշտ են ընտրված՝ դրանք նորաձևության կամ դիզայնի մասին չեն: Յուրաքանչյուր հոդվածն ունի հստակ ընգծված տեսողական ֆորմատ, որի շնորհիվ ամեն հոդվածն առանձին կարևորություն է ստանում:

Որպես տեսողական և ինտերակտիվ բովանդակություն ստեղծող ընկերության բլոգ, Ceros-ի բլոգը իրականում իրենց աշխատանքների պատկերասրահ է և գեղեցիկ կերպով ցուցադրում է, թե ինչն են իրենք լավ անում:

Այնուհանդերձ, ինչպես ցանկացած այլ B2B ընկերություն, նրանց ջանքերն էլ են ուղղված հետարքրքրված հնարավոր հաճախորդ բերելուն, և դա իրենք անում են ճիշտ տեղերում տեղադրված գործողության դրդելու՝ call-to-action կոճակներով: Կայքում մեծ քանակությամբ հրաշալի նյութեր են տեղադրված, որոնք դրդում են բաժանորդագրվել ու ներբեռնել: Բաժանորդագրվելու կոչի տեքստն էլ է ոչ պարտադրող, ավելի շատ սովորեցնելու և լավ բովանդակություն տրամադրելու, քան վաճառքի մասին է:

Ինչպես կարող եք ինքներդ անել նման բան.

Ձեր բովանդակությունը այնպիսի բաների մասին կարող է լինել, որոնց բոլորը ծանոթ են: Այսպիսի պարզությունը լավ է աշխատում, երբ խոսքը գնում է բլոգի մասին: Մի վախեցեք այնպիսի նկարներ օգտագործելուց, որոնք տարբերվող են, ոչ ավանդական, քանի որ դրանք հստակ ոճ են հաղորդում ձեր նյութերին և լավ միջոց են հոդվածին գրավչություն հաղորդելու համար: Մուլտիմեդիա օգտագործելը մեկ այլ լավ գործիք է բլոգի հոդվածների համար: Ներկառուցված տեսանյութերը, փոդքաստերը և .gif-երը շատ լավ են մատուցում բովանդակությունը:

Պարզեցրեք ձեր բլոգի հոդվածների նյութը, այնպես, որ դրանք շատերի համար գրավիչ լինեն և ուղղորդեն ընթերցողին դեպի ավելի խորացված նյութը, որը կարող եք տեղադրել ձեր կայքի մեկ այլ էջում:

Օգտագործեք տեսանյութեր, փոդքաստեր, փոքրիկ ձայնային կտորներ և այլ ինտերակտիվ մեդիա, որը ձեր բլոգի հոդվածները կդարձնեն գրավիչ և լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն՝ առանց տեքստ ավելացնելու անհրաժեշտության:

Հոդվածի ֆորմատը արեք պարզ ու հստակ և ոճը ճաշակով ընտրեք, եթե դա կնպաստի ձեր բրենդի ճանաչելիությանը:

Ավելացրեք գործողության դրդելու լրացուցիչ տարբերակներ` call-to-action կոճակներ, որոնք կստիպեն այցելուին ներգրավված մնալ: