iPhone 11-ը և Redmi Note 8-ը դարձել են աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնները

iPhone 11-ը և Redmi Note 8-ը դարձել են աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնները
Canalys վերլուծական ընկերության մասնագետները հրապարակել են 2020 թվականի առաջին եռամսյակում սմարթֆոնների վաճառքի տվյալները: Աղբյուրը գրում է, որ iPhone 11-ը, iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը գրավել են գլոբալ շուկայի 10% - ը: Աշխարհի ամենապահանջված սմարթֆոնների ցուցակի առաջատարը iPhone 11 - ն է, որը գնել է ավելի քան 18 մլն անգամ: iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը վերլուծաբանների վարկանիշում զբաղեցրել են վեցերորդ եւ տասներորդ տեղերը: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զգալի տարբերությամբ կիսել են Redmi Note 8 և Redmi Note 8T մոդելները: Հաջորդում են Samsung Galaxy A — Galaxy A51 և A10S շարքի սմարթֆոնները: Թեժ տասնյակում տեղ են գտել Redmi Note 8 Pro, Galaxy A20S, Galaxy A01, Redmi 8A մոդելները: Ի դեպ, 2019 թվականի չորրորդ եռամսյակում Redmi Note 8-ը դարձել է աշխարհում ամենավաճառվող Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնը: