Բանալի Բառեր

Բանալի Բառեր

 Կայքում շատ կարևոր է օգտագործել այն բառերը, որոնք հետագայում կդառնան բանալի բառեր: Բանալի բառեր պետք է մտածել նախքան կայքի պատրաստման գործընթացը սկսելը:
Բանալի բառերը պետք են նրա համար, որպեսզի ստիպենք որոնման համակարգերին ինդեքսացնել Ձեր տեքստը, և Դուք հայտնվեք արդյունքի առաջին հորիզոնականներում:

Բանալի բառերի ընտրության համար նախ պետք է հասկանալ, թե նպատակային լսարանն ինչ բառերով կարող է որոնել Ձեր կայքը, որ բառերը կամ բառակապակցությունները կարելի է օգտագործել բովանդակության մեջ, որպեսզի և՛ իմաստը չկորի, և՛ առաջխաղացմանը օգնի: Իհարկե հեշտ կլիներ օգտագործել այն բառերը, որոնք քիչ են օգտագործում Ձեր կոնկուրենտները, բայց այդպիսով շատ այցելություն չենք ապահովվի: Ավելի լավ է չվախենալ մրցակցությունից, և անընդհատ կայքը թարմացնելով Դուք կմեծացնեք Ձեր հնարավորությունները հայտնվել որոնման արդյունքների առաջին հորիզոնականներում, առաջ անցնելով մրցակիցներից:

 

Զեղչի հայտ