Կայքերի Սպասարկում

Կայքերի Սպասարկում

 Լավ արդյունքը երկար պահելու համար, անհրաժեշտ է անընդհատ թարմացնել կայքի ինֆորմացիան: Դա շատ կարևոր է թե՛ որոնման համակարգերում լավ արդյունք պահելու համար, թե՛ կայքի այցելուներին չհիասթափեցնելու համար:
Փորձենք հասկանալ, թե ինչպես են աշխատում որոնման համակարգերը, և ինչպես է ազդում ինֆորմացիայի թարմացումը որոնման համակարգերի արդյունքի վրա:

Որոնման համակարգերը իրենցից ներկայացնում են տեքստային ֆայլերի հսկայական տվյալների բազա: Որոնման համակարգերը շրջանցում են ռեսուրսները և ինդեքսացնում են բովանադակության տարբեր տեսակներ, և վերջիններս էլ երևում են որոնման արդյունքում: Որոնման համակարգերի նպատակն է ցույց տալ այն հղումները, որտեղ որ բովանդակությունը առավելագույնս համընկնում է հարցմանը:
Ահա թե ինչու է կարևոր գրագետ լրացնել կայքը, և անընդհատ թարմացնել այն, կախված նպատակային լսարանի հարցման բառերի:
Որոնման համակարգերի արդյունքը կախված է մի շարք գործոններից: Ոոնման համակարգի առաջնային խնդիրն է հասկանալ, թե օգտատերը ինչ է փնտրում, ըստ որի նա սկսում է զտել արդյունքը ըստ՝

1. Երկարության
2. Հստակության
3. Հայտնիության
4. Մրցակցության
5. Սինտակսիսի
6. Աշխարհագրության

Հարցման տեսակները լինում են՝

1. Ուղղորդված
2. Ինֆորմացիոն
3. Գործարքային
4. Մուլտիմեդիա
5. Ընդհանուր
6. Աշխատանքային

Զտելուց հետո սկսում է ցուցադրել արդյունքը: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ եթե թիրախային բառը կամ բառակապակցությունը քիչ է օգտագործվում կայքի բովանդակության մեջ, այնքան քիչ է հավանականությունը, որ Ձեր կայքը կհայտնվի որոնման համակարգերի արդյունքների առաջին հորիզոնականներում:

 

Զեղչի հայտ