SMM

SMM

SMM

Սոցիալ մեդիա մարքեթինգSMM [էս-էմ-էմ], ՍՄՄ, լսարանի մեծացման, ԲՐԵՆԴԻ  կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով: Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։

Սոցիալական մեդիայի մարքեթինգում հիմնական շեշտադրումը կատարվում է այն կոնտենտի ստեղծման վրա, որը մարդիկ ինքնուրույն կտարածեն սոցիալական կայքերի միջոցով՝ առանց կազմակերպչի մասնակցության։ Համարվում է, որ հաղորդագրությունները, որոնք փոխանցվում են սոցիալական ցանցերի միջոցով, մեծ վստահություն են առաջացնում տվյալ ծառայության պոտենցիալ սպառողների մոտ։ Դա կապվում է սոցիալական մեդիայի տարածման խորհրդատվական համակարգի հետ՝ ի հաշիվ սոցիալական կապերի, որ ընկած են փոխազդեցության հիմքում։

Սոցիալական ցանցերում առաջխաղացումը թույլ է տալիս ճշգրտորեն ազդել նպատակային լսարանի վրա, ընտրել հարթակներ, որտեղ այդ լսարանը մեծամասամբ ներկայացված է, և այդ լսարանի հետ առավել համապատասխանող կոմունիկացիաներ ընտրել՝ նվազագույն աստիճանով ներգրավելով այդ գովազդում չհետաքրքրված անձանց։


Լրացնել Հայտ Զեղչի հայտ