Անհատական դիզայն
Այսօր շատ պատվիրատուների մոտ ստեղծվել է թյուր տպավորություն, որ եթե կայքի համար նախատեսված բյուջեն սահմանափակ է, ապա պետք է այն ավելի շատ օգտագործեն որակյալ ֆունկցիոնալ ստանալու համար, և ուշադրությունից դուրս թողնել կայքի դիզայնը: Մենք դեմ ենք նման մոտեցմանը, քանի որ կայքի հաջողությունը մեծամասամբ կախված է դիզայնից:
Փորձենք ավելի պարզ հասկանալ, թե ինչու՞ է կարևոր կայքի դիզայնը:
Քայլ 1: Ուշադրություն ինքներդ ձեր նկատմամբ:
Պատկերացրեք՝ Դուք ցանկանում եք գնել այգեգործական մկրատ: Մտնելով մասնագիտացված խանութ Դուք կտեսնեք բազմաթիվ տեսականի՝ տարբեր փաթեթավորմամբ: Առաջինը Դուք ուշադրություն կդարձնեք այն մկրատներին, որոնք գեղեցիկ են, վառ գույներով, ունեն գեղեցիկ տուփ: Շեշտում եմ, Դուք ուշադրություն կդարձնեք, բայց չեք գնի: Այսինքն տվյալ դեպքում դիզայնը հանդիսացավ կանգառ ուշադրության համար, որը ստիպեց Ձեզ ավելի մանրամասն տեղեկություն իմանաք տվյալ ապրանքից, իմանաք նրա որակական հատկանիշները, որ երկրի արտադրություն է և այլն: Այս պարագայում տարբերություն չկա, մկրատ թե կայք: Արդեն ավելի ուշ, համեմատության մեջ դնելով մի քանի մկրատ, ծանր ու թեթև անելով նրանց բացասական և դրական կողմերը, Դուք կկողմնորոշվեք, թե ի՞նչ մկրատ է Ձեզ հարկավոր:
Այն, ինչ խոսվեց վերևում, ուղղակիորեն կապ ունի կայքի դիզայնի ընտրության հարցում: Կայքի այցելուն ուղղակի կարող է չնկատել Ձեր կայքի հիանալի ֆունկցիոնալ հատկությունները, եթե նրան չգրավի դիզայնը, նա ուղղակի կգնա ուրիշ կայք` իր փնտրածը գտնելու համար: Եվ դա միայն այն պատճառով, որ կայքի այցելուների բացարձակ մեծամասնության մոտ ենթագիտակցության մակարդակով նստած է այն կարծիքը, որ տգեղ կայքը` ոչ գրավիչ, չի կարող լավ ֆունկցիոնալ հնարավորություններ ունենալ: Նրանց մոտ գեղեցիկ կայքը ասոցացվում է որակյալ կայքի հետ: Եթե կայքը գեղեցիկ է, ապա բովանդակությունը չի կարող հիասթափացնել:
Քայլ 2: Զարդարում ենք կայքը փոքրիկ շեղություններով:
Հաճախ կայքերի մեջ ընտրություն կատարելիս այցելուն ընտրում է ոչ թե այն կայքը, որտեղ ֆունկցիոնալը շատ է, և շատ բան այդ հնարավորություններից իրեն առհասարակ պետք չէ, այլ այն կայքն է ընտրում, որտեղ իրեն հուզող ինֆորմացիան հեշտ և արագ է մատուցվում, այսինքն նա ընտրում է ըստ իրեն պետք եղած ինֆորմացիայի մատուցման եղանակի հարմարությանը: Ինչքան ֆունկցիոնալը համեստ է, այնքան ավելի հեշտ է այցելուին վարժեցնել կայքի հնարավորությունների հետ:
Եզրակացություն: Կայքը պետք է լինի հասարակ:
Հասարակ կայքը դեռ չի ենթադրում, որ այնտեղ ֆունկցիոնալ չպետք է լինի: Հասարակ կայքը ենթադրում է այցելուի հարմարավետությունը: Հասարակ կայքը գրավում է մեր ենթագիտակցությունը: Ինչքան կայքի գույները հանգիստ են, այնքան ավելի հաճելի է օգտվել այդ կայքի մատուցած ինֆորմացիայից:
Սակայն ենթագիտակցական մակարդակից հետո գալիս է գիտակցականը: Այստեղ կարևոր է կայքի հնարավորությունները, ֆունկցիոնալը: Այսինքն գրաֆիկական դիզայնն իր մեջ պետք է ներառի այնպիսի գործիքներ, որոնք հնարավորինս կհեշտացնեն այցելուի գործը:
Եզրակացություն: Կայքը պետք է ունենա վարքագիծ:
Սակայն կայքում պետք է լինի ևս մեկ տրամաբանություն: Ամեն ինչ, ինչ տեղադրված է կայքի այս կամ այն էջում, պետք է իմաստավորված լինի: Պետք է հաշվի առնել տվյալ կայքի բոլոր ասպեկտները, թե՛ իմաստային, թե՛ մշակութային, և առհասարակ, այդ կայքը արժանի՞ է, որ հաճախ այցելեն, թե՞ ոչ:
Դիզայնի տեսանկյունից բոլոր կետերն էլ իրար հետ սերտ կապված են: Այսպիսով կայքը պետք է լինի՝
1. Հետաքրքիր - սկսած առաջին էջից, առաջին տպավորությունից, գույների ընտրությունից և բովանդակությունից:
2. Էֆեկտիվ - պետք է ղեկավարի այցելուի ուշադրությունը, տալով հնարավորություն գտնել այն, ինչ փնտրում է:
3. Հաճելի - պետք է թույլ տա այցելուին օգտվել կայքի բոլոր հնարավորություններից, և սահմանափակում չզգա:
4. Հիշարժան - թողնի այնքան դրական տպավորություն, որ այցելուն անընդհատ մտնի, Ձեր կայք՝ նորություն կարդալու նպատակով: