Հետևեք մեզ

Ծրագրային ապահովում

Բիզնեսի կամ կյանքի որոշակի էտապներում անհրաժեշտություն է առաջանում դասակարգել մեր կատարվելիք գործողությունները կամ ավտոմատացնել:
Համացանցում շատ կան ծրագրեր, որոնք այս կամ այն չափով ավտոմատացնում են բիզնեսի տվյալ ճյուղը, բայց որպես էկոհամակարգ (Երբ գոյություն ունեն ծրագրեր տարբեր ոլորտի բիզնեսների համար, և փոխհամակցված են), գրեթե չկան։
Այդ էր պատճառը, որ մեր ընկերությունը հանձն առավ ստեղծել նմանատիպ էկոհամակարգ, ծրագրային ապահովում տարբեր ոլորտի բիզնեսների համար, որոնք կաշխատեն առցանց և հասանելի կլինեն աշխարհի ցանկացած վայրից, և կախում չեն ունենա համակարգչի օպերացիոն համակարգի հետ։ Ունենալով ադապտիվ դիզայն և ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս, այն կարելի է օգտագործել անգամ սմարթֆոններով, առանց վախենալու ինֆորմացիոն արտահոսքից։
Մանրամասն ծանոթանալու համար կարող եք նայել մեր Նախագծեր բաժնում։